Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազը և ԻԻՀ դեսպանը կարևորել են երկկողմ իրավական փոխօգնության հստակ մեխանիզմի առկայությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազը և ԻԻՀ դեսպանը կարևորել են երկկողմ իրավական փոխօգնության հստակ մեխանիզմի առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և քննարկել հանցագործություն կատարելու դեպքում ԻԻՀ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում և ՀՀ քաղաքացիներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը, ընդգծելով երկու երկիրների միջև տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում առկա համագործակցության բարձր մակարդակը, կարևորել են իրավական ոլորտում առավել արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանն առաձնացրել է Հայաստան այցելող Իրանի քաղաքացիների կողմից ՀՀ օրենսդրության չիմացության արդյունքում առաջացող խնդիրները, նշելով, որ նույնաբովանդակ խնդիրներ առաջանում են նաև Իրան այցելող ՀՀ քաղաքացիների համար: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ հաշվի առնելով երկու երկրների օրենսդրություների տարբերությունները, անհրաժեշտ է մշակել երկկողմ իրավական փոխօգնության հստակ, մանրամասն և մատչելի մեխանիզմ, ինչը իրավական պաշտպանության ճիշտ կազմակերպման հնարավորություն կտա ինչպես ԻԻՀ-ում ՀՀ քաղաքացիների, այնպես էլ ՀՀ-ում ԻԻՀ քաղաքացիների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող խնդիրները: Երկուստեք նշվել է, որ այս ուղղությամբ իրավապահ մարմինները խիստ և հետևողական աշխատանք են իրականացնում: Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նաև այլ հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա՝ առավել արդյունավետ համագործակցության ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում