ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Օսիայում 2017թ. հանրաքվե կանցկացվի Ռուսաստանի կազմում ընդգկվելու հարցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, համապատասխան հայտարարությունը ստորագրել են Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը և խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը:
Փաստաթուղթն ընդունվել է հանրապետության նախագահին կից գործող քաղխորհրդի նիստում: «Ղեկավարվելով Հարավային Օսիայի ժողովրդի երկարաժամկետ շահերով և ձգտելով ապահովել հասարակաքաղաքական իրավիճակի կայունությունը երկրում` հանդես ենք գալիս համատեղ հայտարարությամբ` աջակցելով Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկվելու հարցով 2017-ին հանրաքվե անցկացնելու մասին քաղաքական խորհրդի որոշմանը», - ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ հանրաքվեն կանցկացվի երկրում նախագահական ընտրություններից հետո:
Լուսանկարը` РИА Новости