Քաղաքականություն

Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը մեծ հաջողություն է. Մաթիաս Քիսլեր

2 րոպեի ընթերցում

Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը մեծ հաջողություն է. Մաթիաս Քիսլեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը մեծ հաջողություն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Այդ հանդիպումը տեղի է ունցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ցուցաբերած մեծ աջակցության շնորհիվ: Հանդիպումը ոչ միայն տեղի է ունեցել, այլև կոնկրետ արդյունքներ են արձանագրվել: Մասնավորապես այն, որ համաձայնություն է ձեռք բերվել 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի պահպանման մասին, ինչպես նաև շփման գծում պետք է մշտադիտարկման մեխանիզմ ներդրվի, դեսպան Անջեյ Կասպշիկի աշխատակազմի լիազորություններն ընդլայնվեն: Դրանք այն կետերն են, որոնց համար Գերմանիան նույնպես իր ջանքերն է գործադրել»,-ասաց դեսպանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, Ադրբեջանը դեմ է Անջեյ Կասպշիկի աշխատակազմի լիազորությունների ընդլայնմանը, դեսպանը նշեց, որ գոյություն ունի համանախագահների հայտարարությունը, որտեղ ամրագրված է` երկու կողմերն էլ համաձայնություն են ձեռք բերել աշխատակազմի լիազորությունների ընդլայնման հարցի շուրջ:

«Եվ ես ելնում եմ այն հանգամանքից, որ երկու կողմերն էլ պետք է իրենց պարտավորված զգան այդ համաձայնությունն իրականացնելու համար»,-ասաց դեսպանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում