Հասարակական

Կյանքից հեռացել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական,  պրոֆեսոր Սեմյոն Հախումյանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2016թ. մայիսի 16-ին կյանքից հեռացել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սեմյոն Տիգրանի Հախումյանը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնությանհետկապերիև տեղեկատվության վարչությունից՝ հավելելով. «Հախումյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 17-ին, Երևանում:

1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը:

1965-1972թվականներին աշխատել է ԵՊՀ պրոռեկտոր,

1972-1973թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր,

1973-1988թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության նախարար,

1988-1989թվականներին՝ ՀՀ ժողկրթության նախարար,

1992-2000թվականներին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:

2011 թվականից ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդականն էր:

Սեմյոն Հախումյանը բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է: Արժանացել է մի շարք պարգևների:

ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Հախումյանների ընտանիքին և հարազատներին: Սեմյոն Տիգրանի Հախումյանի անունը և ավանդը, որպես կրթության ոլորտի երախտավորի՝ մշտապես կմնա մեր հիշողություններում:

Սեմյոն Հախումյանի թաղման կապակցությամբ ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ:

Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է.

Հոգեհանգիստը տեղի կունենամայիսի 17-ին ժամը 18։00-ինԵրևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Թաղման արարողությունը՝մայիսի 18-ին, ժամը 13։00-ինԿոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում