Քաղաքականություն

Լավրովը եւ Քերին քննարկելու են Սիրիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը

1 րոպեի ընթերցում

Լավրովը եւ Քերին քննարկելու են Սիրիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 16-ի երեկոյան Վիեննայում կայանալիք հանդիպմանը քննարկելու են Սիրիայի, Ուկրաինայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Այսօր գլխավորը Սիրիան Է եւ Լեռնային Ղարաբաղը, բայց նաեւ՝ Ուկրաինան եւ երկկողմ հարաբերությունները»,-նշել Է Ռյաբկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ Լավրովը հայտարարել Է, որ մտադիր Է մայիսի 16-ին Վիեննայում հանդիպում անցկացնել Քերիի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում