Քաղաքականություն

ԼՂՀ և Աբխազիայի Հանրապետության արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ և Աբխազիայի Հանրապետության արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Կարեն Միրզոյանի և Վյաչեսլավ Չիրիկբայի միջև ապրիլի 6-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ աբխազական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

Կողմերը քննարկել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը։ Վյաչեսլավ Չիրիկբան խնդրել է իր ցավակցությունը փոխանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հարազատներին և Աբխազիայի ժողովրդի ու իշխանության անունից զորակցություն հայտնել Արցախին։

Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ ապրիլի 5-ին հաստատված կրակի դադարեցումը տևական բնույթ կկրի և թույլ կտա խուսափել լարվածության հետագա սրումից ու նոր զոհերից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում