Միջազգային

Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ

1 րոպեի ընթերցում

Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Կանադայի կառավարությունը ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ցուցակը: Այդ մասին, «Ինտեֆաքս»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարության կայքը: «Այս քայլերով մենք աջակցում ենք առավել լայն միջազգային ջանքերին՝ գտնելու Ուկրաինայում դիվանագիտական ճգնաժամի լուծումը»,- մեջբերվում է Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնի հաղորդագրությունից: Դիոնն ընդգծել է, որ պատժամիջոցները չեն հանվի, մինչև Ռուսաստանն ամբողջությամբ չկատարի Մինսկի համաձայնագրի իր պարտավորությունները:

Կանադայի ընդլայնված պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել 2 բանկ, 8 բաժնետիրական ընկերություն և 2 ֆիզիկական անձ՝ Էդուարդ Իոֆֆեն և Ալեքսանդր Օմելչենկոն: «Կալաշնիկով» կոնցեռնի կայքը հաղորդում է, որ Իոֆֆեն կոմերցիոն հարցերով գլխավոր տնօրենի տեղակալն է, իսկ Օմելչենկոն՝ արտահանման վաճառքի գծով տնօրենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում