Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սերժ Թանկյանին հուզել է «Վերջին բնակիչը» ֆիլմի պատմությունը. բացառիկ հարցազրույց

Սերժ Թանկյանին հուզել է «Վերջին բնակիչը» ֆիլմի պատմությունը. բացառիկ 
հարցազրույց

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ ռոք երգիչ, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը վստահ քայլեր է կատարում կինոերաժշտության ասպարեզում: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված Ալեք Մուհիբյանի և Կարին Հովհաննիսյանի «1915» ֆիլմը դիտած կինոսերները հասցրել են հիանալ թանկյանական կոմպոզիտորական տաղանդով: Աշխարհահռչակ երգչի երկրպագուները նրանով հպարտանալու ևս մեկ առիթ ունեն. նա երաժշտություն է գրել Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի համար: Թանկյանի հեղինակած երաժշտությունն արդեն հաջողությամբ ձայնագրվել է «System of a Down»-ի մենակատարի հայրենիքում: «Վերջին բնակիչը» ֆիլմը տարվա երկրորդ կեսին կներկայացվի հանրությանը, իսկ մինչ այդ«Արմենպրես»-ը Սերժ Թանկյանի հետ զրուցելու հնարավորություն է ունեցել ֆիլմի և նոր կինոերաժշտության շուրջ:

-Սիրելի Սերժ Թանկյան, առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հարցերին պատասխանելու համար: Հրաշալի է Ձեզ տեսնել որպես նոր հայկական ֆիլմի կոմպոզիտոր: Ինչպե՞ս էր Ջիվան Ավետիսյանի նոր «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտության վրա աշխատելը: Ինչպե՞ս Ձեզ խնդրեցին գրել երաժշտություն ֆիլմի համար:

-Ես հանդիպեցի Ջիվանին ընդհանուր ընկերոջ միջոցով: Նա մոտեցավ ինձ և հարցրեց` արդյոք ես հետաքրքրված կլինեմ կարդալու «Վերջին բնակիչը»  ֆիլմի սցենարը: Այդ ժամանակ ես հնարավորություն ունեցա տեսնելու նրա «Ընդհատված մանկություն»  ֆիլմը և շատ հուզված էի նրա մտերմիկ պատմություններից, որոնք վեր էին հանում մարդկային արժեքները պատերազմական խառնաշփոթի պահերին: Հետո ինձ հրավիրեցին Լոս Անջելես` դիտելու «Թևանիկը», և ես տպավորված էի նրա ջանքերով: Որոշեցի աջակցել նրան` գրելով «Վերջին բնակիչը»  ֆիլմի համար երաժշտություն:  Ջիվանը մեծ հեռանկար ունի և իր ֆիլմերում պատմություն ներկայացնելու լավ ունակություն: Նրա կինոարվեստը, զուգորդված Արցախի բնատեսարանի հետ, ներկայացնում է համոզիչ կադրեր:  

-Ձեզ համար ի՞նչն է յուրահատուկ «Վերջին բնակիչը» ֆիլմում: Ի՞նչն է Ձեզ ոգեշնչել Ձեր աշխատանքի ընթացքում:

-Ամենաշատը ես ոգեշնչվեցի ֆիլմի պատմությունից, այն ցավից, որ զգացին թե’ գլխավոր դերակատար Աբգարը, թե’ իր Ադրբեջանցի ընկեր Իբրահիմն իր ընտանիքի հետ: Շատ հուզիչ էր իրար հետ մեծացած 2 հոգու ընկերությունը, ովքեր միասին դաստիարակել էին երեխաներին, իսկ հիմա բաժանվել են պատերազմի անջրպետով:

-Ի՞նչ եք կարծում` ֆիլմը հաջողություն կունենա:

-Ես հույս ունեմ:

-Ինչի՞ վրա եք աշխատում այս պահին: Մեկ ուրիշ հայկական ֆիլմի համար գրված երաժշտություն սպասե՞նք:

-Ես այս պահին աշխատում եմ մեծ թվով կինո և ոչ կինո նախագծերի վրա, բայց ոչ մեկի մասին չեմ խոսի մինչև ճիշտ ժամանակը գա:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի համար Սերժ Թանկյանի գրված երաժշտությունը ձայնագրվել է Հայաստանում: Ձայնագրման աշխատանքներում ներգրավված են եղել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

 «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած մի հայ մարդու՝ Աբգարի մասին: Աբգարն, ապրելով թշնամական միջավայրում, փնտրում է իր աղջկան: Վերջինս հոգեկան խանգարում է ստացել՝ տեսնելով, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում` կրակների մեջ այրում իր ամուսնուն: «Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում: Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրություն է: Ֆիլմի դերասանական կազմում հայտնի և սիրված դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի, Բաբկեն Չոբանյանի հետ միասին ընկդգրվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Հոմայուն Էրշադին` Իրանից, Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն` Լիտվայից, Դիմիտրա Խատուպին` Հունաստանից, Աննե Բեդիանը` ԱՄՆ-ից, Արմեն Գրիգորյանը (Գրեյգ)` Ռուսաստանից։

Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]