Միջազգային

ԵՄ-ի դեսպանները որոշեցին կես տարով երկարացնել ՌԴ-ի համար կազմված սեւ ցուցակի գործողությունը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ի դեսպանները որոշեցին կես տարով երկարացնել ՌԴ-ի համար կազմված սեւ ցուցակի գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության 28 երկրների դեսպանները մարտի 9-ին Բրյուսելում կայացած հերթական նիստում որոշում են ընդունել կես տարով երկարացնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի արեւելքի ինքնահռչակ հանրապետությունների համար կազմված սեւ ցուցակի գործողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր:

«ԵՄ-ի երկրների դեսպաններն այսօր հավանություն տվեցին կես տարով սահմանափակիչ միջոցները երկարացնելուն»,- ասել Է նա, նշելով, որ այժմ այդ որոշումը պետք Է պաշտոնապես հաստատվի ԵՄ-ի բոլոր 28 երկրների կողմից, իսկ այնուհետեւ հրապարակվի հանրակցության Պաշտոնական հանդեսում:

Դիվանագետի խոսքով՝ սեւ ցուցակից բացառվել Է երեք մարդ, այդպիսով, պատժամիջոցները երկարաձգվել են ՌԴ-ի եւ Ուկրաինայի 146 քաղաքացիների նկատմամբ: Բացի այդ, պատժամիջոցները կշարունակեն գործել 37 կազմակերպությունների նկատմամբ:

Լուսանկարը`AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում