Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակը կնշեն բազմաթիվ միջոցառումներով

Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակը կնշեն բազմաթիվ 
միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կազմակերպված հատուկ միջոցառման ժամանակ հայկական համայնքի անդամները, ուկրաինացի գիտանականներն ու փորձագետները քննարկել են Ուկրաինայում հայկական գրատպության 400 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է analitikaua.net-ը:

Կլոր սեղան-քննարկման ժամանակ որոշում է կայացվել, որ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակի և Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով զբաղվող կոմիտեի մասնակիցներն ավելի սերտ համագործակցություն իրականացնեն:

Մարտի 11-ին Կիրովոգրադում կկայանա Ուկրաինայի հայերի միության կոնֆերանսը, որի քննարկման հիմնական թեմաներից է լինելու Ուկրաինայում հայկական գրատպության 400 ամյակը:

Ուկրաինայում առաջին հայկական գիրքը՝ «Դավիդը և Սաղմոսը» տպագրվել է Լվովում 1616 թվականի դեկտեմբերի 15-ին: Լվովը դարձել է հայկական գրատպության չորրորդ կենտրոնը Վենետիկից, Կոստանդնուպոլսից և Հռոմից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am