Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը նահանջել է 7-րդ հորիզոնական

ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը նահանջել է 7-րդ 
հորիզոնական

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ն հրապարակել է 2016 թվականի մարտ ամսվա դասակարգման աղյուսակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2786 միավորով 4-րդ հորիզոնականից նահանջել է 7-րդ հորիզոնական: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2851 միավորով: Երկրորդ տեղում 2801 միավորով Վլադիմիր Կրամնիկն է, երրորդում՝ Ֆաբիանո Կարուանան է՝ վաստակած 2794 միավորով:

Լավագույն 100 շախմատիստների ցանկում է նաեւ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, ով 2702 միավորով 45-րդ հորիզոնականից բարձրացել է 42-րդ հորիզոնական: Վլադիմիր Հակոբյանը 2656 միավորով 95-րդ տեղում է, իսկ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մովսիսյանը 2653-ական միավորով նորվեգացի Լոեկ Վան Վելիի հետ կիսում են 100-102-րդ հորիզոնականները:

Կանանց դասկարգման աղյուսակի 44-րդ հորիզոնականում Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանն է՝ 2445 միավորով: Լիլիթ Մկրտչյանը 2434 միավորով 49-րդն է: Նախորդ ամսվա համեմատ հայ շախմատիստուհիները նահանջել են մեկական հորիզոնականով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am