Քաղաքականություն

Նախագահի նստավայր են ժամանում բարձրաստիճան պաշտոնյաները

2 րոպեի ընթերցում

Նախագահի նստավայր են ժամանում բարձրաստիճան պաշտոնյաները

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահական նստավայր են ժամանում բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր հանդիպում են ունենալու Նախագահ Սերժ Սարգսյանի հետ. սպասվում է նաև երկրի ղեկավարի ելույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը նախագահական նստավայրի մոտ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ իր լիազորություններից դուրս է հանդիպման մասին ինչ-որ բան ասելը, քանի որ կուսակցական միջոցառում չէ: Նա հրավիրված է որպես բարձրաստիճան պաշտոնյա: «Հիմա կոռեկտ չեմ համարում ինչ-որ բան ասելը, քանի որ նախագահը ելույթ է ունենալու: Ելույթը կտարածվի, և դուք կիմանաք, թե ինչ հարցեր են քննարկվել»,-ասաց Շարմազանովը:

Նախագահական նստավայր են ժամանել նախարարները, մարզպետները, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության, Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում հյուրընկալելու է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ՀՀ Նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում