Քաղաքականություն

Մինսկի խումբը սատարում է ԼՂ հակամարտության կշռադատված և խաղաղ կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Մինսկի խումբը սատարում է ԼՂ հակամարտության կշռադատված և խաղաղ կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խումբն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կշռադատված և խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոգեր-Լոջանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ մինչ օրս չկարգավորված լինելու պատճառը կողմերի մոտ անհրաժեշտ քաղաքական կամքի բացակայությունն է: Մենք աջակցում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին անհետ կորած անձանց հետ կապված տեղեկատվության փոխանակման հարցում»,- ասել է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում