Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Twitter-ը 2013 թվականից ի վեր առաջին անգամ օգտատերերի թվի նվազում Է արձանագրել

Twitter-ը 2013 թվականից ի վեր առաջին անգամ օգտատերերի թվի նվազում Է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter միկրոբլոգների սոցիալական ցանցի ակտիվ օգտատերերի թիվն անցյալ տարվա չորրորդ եռամսյակում միջին հաշվով ամսական կազմել Է 305 միլիոն՝ նախորդ եռամսյակի 307 միլիոնի համեմատությամբ: Դրա հետ մեկտեղ այն օգտատերերի թվաքանակը, որոնք ամսական գոնե մեկ անգամ մտնում են Twitter, կազմել Է շուրջ 320 միլիոն՝ գործնականում չփոխվելով 2015 թվականի վերջին եռամսյակի ընթացքում: Այս ցուցանիշի աճի բացակայությունն առաջին անգամ Է գրանցվել 2013 թվականից ի վեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ամերիկյան ընկերության՝ փետրվարի 10-ին հրապարակված հաշվետվության համաձայն՝ նրա եռամսյակային եկամուտներն աճել են 48 տոկոսով՝ 2014 թվականի չորրորդ եռամսյակի 479,1 մլն դոլարից 710,5 մլն դոլարի հասնելով անցյալ տարվա չորրորդ եռամսյակում:

Վնասները նույն այդ ժամանակաշրջանում 125,4 մլն դոլարից կրճատվել են մինչեւ 90,2 միլիոն:

Twitter-ը հաճախ են համեմատում Facebook սոցիալական ցանցի հետ, որը, սակայն, անհամեմատ ավելի մեծ ժողովրդականություն Է վայելում եւ անհամեմատ ավելի շատ Է վաստակում գովազդով: 2015 թվականի դեկտեմբերի դրությամբ Facebook-ի ակտիվ օգտատերերի թվաքանակը միջին հաշվով օրական կազմում Է 1,04 մլրդ մարդ, իսկ ամսական՝ 1,59 միլիարդ: Նրանց 83,6 տոկոսն ապրում կամ գրանցված են ԱՄՆ-ի եւ Կանադայի սահմաններից դուրս: Ինչպես ամսվա սկզբին հայտնել Է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Facebook-ը նպատակ ունի մինչեւ 2030 թվականն օգտատերերի թիվը հասցնել 5 միլիարդի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am