Միջազգային

Բելառուսում կանցկացվեն ԱՊՀ-ի երկրների՝ կիբեռահաբեկչության դեմ պայքարի վարժանքներ

2 րոպեի ընթերցում

Բելառուսում կանցկացվեն ԱՊՀ-ի երկրների՝ կիբեռահաբեկչության դեմ պայքարի վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի մայիս-հունիս ամիսներին Բելառուսում կանցկացվեն ԱՊՀ-ի պետությունների՝ կիբեռահաբեկչության դեմ պայքարի «Կիբեռ-հակաահաբեկչություն-2016» համատեղ վարժանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը՝ փետրվարի 10-ին ելույթ ունենալով ԱՊՀ-ի մասնակից երկրների հակաահաբեկչական կենտրոնի 9-րդ խորհրդակցության ընթացքում:

Վարժանքներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունները:

«Ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ-ի անդամ պետությունների համագործակցության գործող ծրագրին համապատասխան՝ 2016 թվականի մայիս-հունիսին ԱՊՀ-ի ՀԱԿ-ը կանցկացնի «Կիբեռ-հակաահաբեկչություն-2016» համատեղ հակաահաբեկչական վարժանքները, որոնց եզրափակիչ փուլը տեղի կունենա Բելառուսի Հանրապետությունում»,-ասել Է նա:

Նովիկովը ճշտել Է, որ, ըստ վարժանքների մտահղացման՝ Համագործակցության երկրների մասնագետները կկասեցնեն տեղեկատվական ահաբեկչության պայմանական գործողությունները, որոնք առաջատար տեխնոլոգիաների կիրառում են նախատեսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում