Հասարակական

Վարդենյաց լեռնանցքը փակ է

1 րոպեի ընթերցում

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի ենՍոթք-Քարվաճառ,Վայք-Սիսիան-Գորիս, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Ալավերդի-Վանաձոր, Ուրասար-Կաթնաղբյուր, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Զովք-Սևաբերդ,Ջրաբեր-Ֆանտան,Սևան-Մարտունի-Վարդենիս-Ճամբարակ և Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում