Միջազգային

ԿԺԴՀ-ն հայտարարել է արբանյակի հաջող արձակման մասին, միջազգային հանրությունը դատապարտել է այդ գործողությունը

1 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ-ն հայտարարել է արբանյակի հաջող արձակման մասին, միջազգային հանրությունը դատապարտել է այդ գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը փետրվարի 7-ին տանող հրթիռ է արձակել, որն ուղեծիր է հասցրել Երկրի «Կվանմենսոն 4» արբանյակը։ Դա Ճապոնիայում, Հարավային Կորեայում և մի շարք այլ երկրներում համարել են բալիստիկ հրթիռի փորձարկում, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՑՏԱԿ-ը, արձակումը հաջող է անցել, և արբանյակն ուղեծիր է դուրս բերվել։ Միջազգային հանրությունը դատապարտել է Փհենյանի այդ գործողությունը, և արդեն փետրվարի 7-ի ընթացքում սպասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի անցկացումը։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Փհենյանը հերթական անգամ զայրացնող արհամարանք է դրսևորել միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ԿԺԴՀ-ին կոչ է արել «դադարեցնել սադրիչ գործողությունները»։ Միջադեպին անդրադարձել են նաև Հարավային Կորեան, Ճապոնիան, Չինաստանը, ԱՄՆ-ը։Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին նշել է. «Մենք շարունակելու ենք աշխատանքը մեր գործընկերների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ նշանակալի միջոցների վրա, որոնք կհանգեցնեն ԿԺԴՀ-ի պատասխանատվությանը»։

Լուսանկարը՝ ՏԱՍՍ-EPA/KCTV-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում