Միջազգային

Ահաբեկիչները միգրանտների հետ ներթափանցում են Գերմանիա

1 րոպեի ընթերցում

Ահաբեկիչները միգրանտների հետ ներթափանցում են Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության հատուկ ծառայությունների ղեկավարը Հանս Գեորգ Մասսենը հայտնել է, որ Փարիզում կատարված ահաբեկչությունները հստակ ցույց են տալիս՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը փախստակնների անվան տակ ուղարկել է իր ահաբեկիչներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Նովոստի» գործակալությունը:

Նա նաև մատնանշել է, որ Գերմանիայում կան մարդիկ, ովքեր ահաբեկչական հարձակումներ են փորձում իրականացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում:

Նշվում է, որ Ալժիրի 4 քաղաքացիներից երկուսը ձերբակալվել են, ովքեր կասկածվում էին ահաբեկչություն իրականացնելու փորձի մեջ, որը կապված է ԻՊ-ի հետ: Ձերբակալվածները եղել են Աթենդորն ճամբարի փախստականներ:

Լուսանկարը` REUTERS

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում