Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Բելգիայում կոռուպցիան 2015 թվականին 4 մլրդ եվրո Է նստել երկրի վրա

Բելգիայում կոռուպցիան 2015 թվականին 4 մլրդ եվրո Է նստել երկրի վրա

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում կոռուպցիան անցյալ տարի 4 միլիարդ եվրո Է նստել երկրի վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է De Morgen եւ Het Laatste Nieuws թերթերի՝ փետրվարի 5-ին հրապարակված համատեղ հետաքննության նյութերում: Համեմատության համար նշենք, որ դա ավելի Է, քան Եվրամիության բոլոր 29 երկրները պատրաստ են 2016 – 2017 թվականներին տրամադրել միգրացիոն ճգնաժամի լուծման համար:

«Կոռուպցիան եւ պետական միջոցների հափշտակումները լուրջ մարտահրավեր են մնում հասարակության համար: 2015 թվականին դրանց ծավալը գնահատվում Է 4 միլիարդ եվրո, ինչը փոքր-ինչ ցածր Է անցյալ տարվա ցուցանիշից»,- ասված Է հետազոտության մեջ:

Բերված տվյալները հաստատել Է նաեւ թագավորությունում Կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնական բյուրոյի ղեկավար Պոլ Մելեմանսը: «Այո, այդ ցուցանիշը համապատասխանում Է իրականությանը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am