Բելգիայում կոռուպցիան 2015 թվականին 4 մլրդ եվրո Է նստել երկրի վրա
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայում կոռուպցիան անցյալ տարի 4 միլիարդ եվրո Է նստել երկրի վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է De Morgen եւ Het Laatste Nieuws թերթերի՝ փետրվարի 5-ին հրապարակված համատեղ հետաքննության նյութերում: Համեմատության համար նշենք, որ դա ավելի Է, քան Եվրամիության բոլոր 29 երկրները պատրաստ են 2016 – 2017 թվականներին տրամադրել միգրացիոն ճգնաժամի լուծման համար:
«Կոռուպցիան եւ պետական միջոցների հափշտակումները լուրջ մարտահրավեր են մնում հասարակության համար: 2015 թվականին դրանց ծավալը գնահատվում Է 4 միլիարդ եվրո, ինչը փոքր-ինչ ցածր Է անցյալ տարվա ցուցանիշից»,- ասված Է հետազոտության մեջ:
Բերված տվյալները հաստատել Է նաեւ թագավորությունում Կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնական բյուրոյի ղեկավար Պոլ Մելեմանսը: «Այո, այդ ցուցանիշը համապատասխանում Է իրականությանը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
- Ամերիկյան ինդեքսներ- 19-04-24
- Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․
դեսպան Սոբհանի
- Արարատ Միրզոյանն ու Լուիս Բոնոն հանդիպման ընթացքում անդրադարձել են
տարածաշրջանում վերջին զարգացումներին
- ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում Պանամայի առաջին դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին
- Արցախի իշխանություններն ադրբեջանական կողմին հանդիպում անցկացնելու
առաջարկ են փոխանցել