Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում Պանամայի առաջին դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին

ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում Պանամայի առաջին դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին մայիսի 17-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պանամայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ռոլանդո Էնրիկո Բառոու Նոադը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով Պանամայի առաջին դեսպանի՝ Հայաստանում նշանակման առթիվ, ԱԳ նախարարի տեղակալը պանամացի դիվանագետին մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: Պանամայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, իր հանձնառությունն է հայտնել ներդնել ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների սերտացման համար:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի զարգացման հնարավորություններին, ի թիվս այլոց քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական հարաբերությունների, իրավական դաշտի զարգացմանը, ինչպես նաև համագործակցության և շփումների ակտիվացմանը բազմակողմ հարթակներում:

Պարույր Հովհաննիսյանը պանամացի դիվանագետին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը և վերջին զարգացումները։ Շեշտվել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումների կարևորությունը, որով, ի թիվս այլոց, Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը և վերջին զարգացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am