Միջազգային

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ անդամ երկրների հետ հանրային առողջապահության ոլորտում համագործակցության համաձայնագրից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Գերագույն Ռադայում երկրի Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։

«Ուկրաինան դուրս է եկել հանրային առողջապահության ոլորտում համագործակցության համաձայնագրից, որը ստորագրվել է 1992 թվականի հունիսի 26-ին Մինսկում»,- գրել է Մելնիչուկը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան նմանապես դուրս է եկել 2003 թվականի սեպտեմբերի 18-ին Յալթայում և 2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված փոփոխությունների և լրացումների մասին արձանագրություններից՝ նշված համաձայնագրի շրջանակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում