Հասարակական

Հակառակորդի արձակած գնդակից վնասվել է Բերքաբերի բնակչի ավտոմեքենան

1 րոպեի ընթերցում

Հակառակորդի արձակած գնդակից վնասվել է Բերքաբերի բնակչի ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հակառակորդի արձակած գնդակից փետրվարի 3-ին վնասվել է Տավուշի մարզի Բերքաբերի բնակչի ավտոմեքենան: Տեղեկությունն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել, որի հետևանքով տուժել է Բերքաբեր գյուղի բնակչի ավտոմեքենան: Վիրավորներ չկան: Արձանագրվել են անկանոն բնույթի կրակոցներ, որոնց արդյունքում վնասվել է ավտոմեքենան»,-տեղեկացրին նախարարությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում