Հասարակական

Հայաստանը ռուսաստանցիների շրջանում ժողովրդականություն վայելող ԱՊՀ-ի տուրիստական ուղղությունների առաջին եռյակում Է

2 րոպեի ընթերցում

Հայաստանը ռուսաստանցիների շրջանում ժողովրդականություն վայելող ԱՊՀ-ի տուրիստական ուղղությունների առաջին եռյակում Է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Travel.ru տուրիստական ծառայությունը որոշել Է 2016 թվականին ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ-ի եւ մերձավոր արտասահմանի երկրների առավել մեծ ժողովրդականություն վայելող տուրիստական ուղղությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարկանիշը կազմվել Է 2016 թվականի փետրվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ապրելու համար հյուրանոցների ամրագրումների տվյալների հիման վրա:

«Անցած տարվա ընթացքում ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների կողմից ԱՊՀ-ի երկրներ ուղեւորությունների թիվը ավելացել Է 20 տոկոսով, իսկ Երեւանը մտել Է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ-ի առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքների եռյակ»,-նշել Է Travel.ru-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Յակով Սադչիկովը:

Ռուսաստանցիներն այս տարի Երեւան ուղեւորություններ են ամրագրում միջինը հինգ օրով եւ պատրաստ են այնտեղ ապրելու համար վճարել օրական ավելի քան 2,5 հազար ռուբլի:

Travel.ru-ի տվյալներով՝ 2016 թվականին ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ-ի եւ մերձավոր արտասահմանի՝ առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքների թոփ-10-ում են Մինսկը, Թբիլիսին, Երեւանը, Բաքուն, Կիեւը, Ալմաթին, Տաշքենդը, Քիշնեւը, Աստանան եւ Վիտեբսկը:

2016 թվականին զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ-ի եւ մերձավոր արտասահմանի առավել մեծ ժողովրդականություն վայելող երկրների տասնյակը կազմում են Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, ՈՒկրաինան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ղրղզստանը եւ Տաջիկստանը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում