Հայաստան

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել, 5 տրանսպորտային հանգույց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ կապալառու կազմակերպությունը՝ իրանական «Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana» ՀՁ-ն‚ կատարում է պայթեցման‚ հողային աշխատանքներ։ Շինարարությունն ընթանում է 6 տեղամասերում։ Մոտ մեկ ամսից նախատեսվում է սկսել թունելի հորատման աշխատանքները։ Այժմ պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը։ 

32կմ ճանապարհահատվածում‚ մայրուղիների համար նախատեսված եվրոպական նորմերով‚ նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց։ 

Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering ընկերությունը։

Քաջարան-Ագարակ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: 

Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում