Հայաստան

Երևան-Բաթումի-Երևան գնացքը շուտով կսկսի ուղևորափոխադրումները

1 րոպեի ընթերցում

Երևան-Բաթումի-Երևան գնացքը շուտով կսկսի ուղևորափոխադրումները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարել է Երևան-Բաթումի-Երևան գնացքով ուղևորափոխադրումներն առաջիկայում սկսելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ընկերությունը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է ՝ Հունիսի 24-ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթումի-Երևան գնացքը և 

հանգստի նպատակով Վրաստան՝ Սև ծով, մեկնողներն արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից։  

Ընկերությունից հավելել են, որ չվացուցակի վերաբերյալ տեղեկատվությունն արդեն հասանելի է իրենց պաշտոնական կայքում։

Ավելի վաղ՝ հաղորդվել էր, որ հունիսի 14-ից վերականգնվել է Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը, որը խաթարվել էր Հայաստանի հյուսիսային շրջաններում ավերիչ ջրհեղեղից, որի հետևանքով վնասվել էր երկաթգծի ավելի քան 2 կմ հատվածը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում