Հասարակական

Սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը կշարունակվեն նաև 2016 թվականին

1 րոպեի ընթերցում

Սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը կշարունակվեն նաև 2016 թվականին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից 2016 թվականին ևս կշարունակվեն սիրիահայ ընտանիքների աջակցության ծրագրերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

2015 թվականին քաղաքապետարանի կողմից համապատասխան դրամական և նյութական օժանդակություն է ցուցաբերվել 1400 սիրիահայ կարիքավոր ընտանիքի, նրանցից 72-ին` «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում: Մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ավելի քան 160 ընտանիք ներառված է պետական սոցիալական աջակցության ծրագրերում։

Մշտական ուշադրության ներքո են նաև քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ հաճախող, ինչպես նաև դպրոցահասակ ավելի քան 700 սիրիահայ երեխաները: Փոքրիկներն ու պատանիներն ակտիվորեն ներգրավվում են կրթամշակութային տարբեր միջոցառումներում:

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը ևս պարբերաբար աջակցում են երևանաբնակ սիրիահայ ընտանիքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում