Միջազգային

ՆԱՏՕ-ն Աֆղանստանում իրականացվող առաքելությունը կերկարացնի մինչեւ 2016 թվականի վերջը. Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն Աֆղանստանում իրականացվող առաքելությունը կերկարացնի մինչեւ 2016 թվականի վերջը. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն Աֆղանստանում իրականացվող առաքելությունը կերկարացնի մինչեւ 2016 թվականի վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը ժամանել Է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«Մենք որոշում կընդունենք Աֆղանստանում հրահանգիչների եւ խորհրդականների «Վճռական աջակցություն» առաքելությունը երկարացնելու մասին եւ կքննարկենք դրան մասնակցող ուժերի մակարդակը»,- ասել Է նա:

«Բացի այդ, մենք կքննարկենք 2018 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում աֆղանական բանակի ֆինանսավորման համար միջոցներ հանգանակելու արշավի սկսելը (քանի որ Աֆղանստանը ի վիճակի չի լինի այն ինքնուրույն ֆինանսավորել)»,- նշել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում