Միջազգային

ՌԴ-ն և ԵՄ-ն կարող են վերադառնալ բազմակողմ համագործակցության. Լավրով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն և ԵՄ-ն կարող են վերադառնալ բազմակողմ համագործակցության. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը և ՌԴ-ն, որոնց հարաբերությունները ոչ լավագույն ժամանակներն են ապրում, կարող են վերադառնալ բազմակողմ համագործակցության: «Առավել ևս, որ ժամանակակից բազմաթիվ մարտահրավերներն ու սպառնալիքներն առաջին հերթին միջազգային ահաբեկչության աննախադեպ ալիք են բարձրացրել և պահանջում են ջանքերի լարում միջազգային իրավունքի հիման վրա: Իհարկե, դրա համար անհրաժեշտ է հրաժարվել միակողմանի գործողություններից և նոր բաժանարար գծերի ստեղծումից»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-`ը վկլայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ասել է Լավրովը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին մտադիր է ՌԴ ԱԳ նախարարի հետ քննարկել Սիրիայում ռուսական Սու-24-ի միջադեպը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում