Միջազգային

Ռուսական Սու-34 ինքնաթիռներն առաջին անգամ Սիրիայում հանձնարարություն են կատարում «երկինք-երկինք» հրթիռներով

1 րոպեի ընթերցում

Ռուսական Սու-34 ինքնաթիռներն առաջին անգամ Սիրիայում հանձնարարություն են կատարում «երկինք-երկինք» հրթիռներով

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան Սու-34 ռազմական ինքնաթիռները Սիրիայում հանձնարարության կատարման են թռել ոչ միայն ռումբերով, այլեւ պաշտպանության համար նախատեսված մոտ եւ միջին հեռավորության «երկինք-երկինք» դասի հրթիռներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ օդա-տիեզերական ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Կլիմովը:

«Ռուսաստանյան Սու-34 կործանիչ-ռմբակոծիչները այսօր առաջին անգամ օդ են բարձրացել ոչ միայն ՕՖԱԲ-500 ավիացիոն եւ ԿԱԲ-500 կառավարվող ռումբերով, այլեւ մոտ եւ միջին հեռավորության «երկինք-երկինք» դասի հրթիռներով՝ պաշտպանության համար»,- ասել է Կլիմովը:

Նրա խոսքով՝ հրթիռները զինված ինքնաթիրախավորման գլխիկներով եւ կարող են 60 կմ հեռավորության վրա ոչնչացնել օդային թիրախները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում