Միջազգային

Գերմանացիները չեն ցանկանում Մերկելին ԳՖՀ-ի կանցլեր տեսնել հաջորդ ընտրություններից հետո

2 րոպեի ընթերցում

Գերմանացիները չեն ցանկանում Մերկելին ԳՖՀ-ի կանցլեր տեսնել հաջորդ ընտրություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը չի ցանկանում Անգելա Մերկելին ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնում տեսնել Բունդեսթագի 2017 թվականի ընտրություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 29-ին հայտնել Է Bild am Sonntag թերթը՝ վկայակոչելով հրատարակության պատվերով Emnid հասարակական կարծիքի ինստիտուտի կողմից անցկացված հարցումը:

Ըստ հարցման տվյալների՝ մեծամասնությունը՝ հարցման մասնակիցների 48 տոկոսը, դեմ Է 2017 թվականի ընտրություններից հետո կանցլերի պաշտոնում Մերկելի թեկնածությանը, հարցվածների 44 տոկոսը ցանկանում Է, որ նա առաջադրվի նոր ժամկետի համար:

Նշվում Է, որ ԳՖՀ-ի ներկայիս կանցլերն առանձնակի աջակցություն ունի Արեւելյան Գերմանիայի բնակիչների (55 տոկոս) եւ կանանց (46 տոկոս) շրջանում: Մերկելի թեկնածությանը կողմ Է արտահայտվել նաեւ կուսակցության գործընկերների 87 տոկոսը, 12 տոկոսն այդ հեռանկարի նկատմամբ քննադատական վերաբերմունք ունի:

Փախստականների նկատմամբ Մերկելի վարած քաղաքականությունը ճիշտ Է համարել մասնակիցների 40 տոկոսն այն դեպքում, երբ 47 տոկոսն անհամաձայնություն Է հայտնել իրականացվող միգրացիոն քաղաքականությանը:

Emnid հասարակական կարծիքի ինստիտուտի այս հարցմանը մասնակցել Է 579 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում