Քաղաքականություն

«Այո և ոչ». քարոզչության 16-րդ օրը Արմավիրում և Տավուշում. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

«Այո և ոչ». քարոզչության 16-րդ օրը Արմավիրում և Տավուշում. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում 16գործիչներ շարունակում են ակտիվ քարոզարշավը: Նրանցից 8-ը քարազարշավ են իրականացնում երկրի հյուսիսային ուղղությամբ, մյուս 8-ը` հարավային ուղղությամբ:Նոյեմբերի 28-ին` նախագծի 16-րդ օրը, քարոզարշավի հարավային ուղղությունը կանգ է առել Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում, իսկ հյուսիսային ուղղությունը` Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Բնակչությունը ցուցաբերում է հետաքրքրություն քարոզարշավի նկատմամբ: Նրանք լսում են բանախոսներին, հարցեր տալիս:

Նոյեմբերի 13-ից մեկնարկած հեռուստանախագիծը կշարունակվի մինչև դեկտեմբերի 2-ը: «Արմենպրես»-ը շարունակում է թողարկել հետաքրքրական ֆոտոպատմություններ իրապատումից: ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում