Միջազգային

Չինաստանի եւ ՆԱՏՕ-ի նավերը համատեղ զինավարժանքներ են անցկացրել Ադենի ծոցում

1 րոպեի ընթերցում

Չինաստանի եւ ՆԱՏՕ-ի նավերը համատեղ զինավարժանքներ են անցկացրել Ադենի ծոցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի եւ ՆԱՏՕ-ի պահականավերն առաջին համատեղ հակածովահենային զինավարժանքների են անցկացրել Ադենի ծոցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությանը:

«Չինաստանի ռազմածովային ուժերի Էսկորտային նավերի 21-րդ նավատորմիկի հրամանատարական նավը եւ ՆԱՏՕ-ի 508-րդ խմբավորման հրամանատարական նավն Ադենի ծոցում անցկացրել են ծովահենների դեմ պայքարի զինավարժանքներ: Զորախաղերը դարձել են Չինաստանի եւ ՆԱՏՕ-ի պահականավերի առաջին համատեղ վարժանքները»,- ասված Է Չինաստանի ռազմական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշված Է, որ զինավարժանքները տեղի են ունեցել նոյեմբերի 25-ին:

Ինչպես հայտնել Է ՉԺՀ-ի պաշտանության նախարարությունը, համատեղ զորաշարժերը կօգնեն երկկողմ հաղորդակցման եւ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաեւ Ադենի ծոցում խաղաղության եւ կայունության ապահովմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում