Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականում դավաճանություն է եղել. ՀՖՖ նախագահ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականում դավաճանություն է եղել. ՀՖՖ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղի ժամանակ հավաքականի «դավաճանություն է եղել»:

«Ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ամբողջ ազգի սեփականությունն են: Շատ ճիշտ է, երբ բոլորը դժգոհում են: Ես, որպես ֆեդերացիայի նախագահ պետք է ամեն ինչ անեմ, որ դուրս գանք այս ճգնաժամային իրավիճակից: Մեր հավաքականի ֆուտբոլիստները պարզապես չեն ցանկանում խաղալ: Իսկ ինչ վերաբերվում է Ալբանիայի հետ խաղին, ապա այդ խաղում դավաճանություն է եղել: Ալբանիայի հետ խաղին աշխարհի լավագույն մարզիչն էլ լիներ, արդյունքը նույնն էր լինելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղից հետո միջազգային ԶԼՄ-ներում լուրեր պտտվեցին, որ հավաքականի մի քանի ֆուտբոլիստները վաճառել են հանդիպումը 2 միլիոն եվրոյով:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am