Միջազգային

Պուտինը դեմ է արտահայտվել դրսից Սիրիային ղեկավար պարտադրելու փորձերին

1 րոպեի ընթերցում

Պուտինը դեմ է արտահայտվել դրսից Սիրիային ղեկավար պարտադրելու փորձերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ ոք չպետք է սիրիացիներին պարտադրի իրենց պետության կառավարման ձև և որոշակի ղեկավար անձի:

«Ոչ ոք չի կարող և չպետք է սիրիական ժողովրդին դրսից պարտադրի պետության կառավարման որևէ ձև և անձ, որը պետք է կառավարի այն: Դա պետք է որոշի միայն սիրացի ժողովուրդը»,- նշել է ՌԴ Նախագահը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, նա հույս է հայտնել, որ սիրիական հակամարտությանը կգտնվի լուծում, որը կբավարարի բոլոր կրոնական, էթնիկ և քաղաքական ուժերին:

Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Սիրիայի գործող նախագահի պաշտոնազրկումը չի կարելի կապել երկրում կրակի դադարեցման հետ, որտեղ պատերազմ է «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: ՌԴ իշխանությունները պնդում են, որ երկրի ապագա ուղին և պետության ղեկավարությանը պետք է ընտրեն Սիրիայի քաղաքացիները:

Որոշ երկրներ, մասնավորապես, Միացյալ Նահանգները, Սիրիայի Նախագահ Ասադից պահանջում են հեռանալ իր պաշտոնից, դա համարելով ահաբեկչության դեմ հաղթանակի անհրաժեշտ պայման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում