Միջազգային

Թել Ավիվում 2 մարդ է զոհվել Russia Today հեռուստաընկերության շենքի վրա հարձակումից

1 րոպեի ընթերցում

Թել Ավիվում 2 մարդ է զոհվել Russia Today հեռուստաընկերության շենքի վրա հարձակումից

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու մարդ է զոհվել, երեքն էլ վիրավորվել են անհայտ անձի կողմից Թել Ավիվի շենքերից մեկի վրա հարձակման հետևանքով, որտեղ տեղակայված է Russia Today հեռուստաընկերությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտնել են հեռուստաընկերությունից: Ասվում է, որ հարձակման ենթարկված գրասենյակային կառույցում աշխատում է 400-500 մարդ, հեռուստաընկերության աշխատակիցները չեն տուժել:

Ինչպես նշել է հեռուստաընկերության աշխատակից Պոլա Սլիերը, հարձակումից հետո լսվել են ճիչեր, խուճապ է սկսվել: Մարդիկ փակվել են իրենց գրասենյակներում:

The Jerusalem Post թերթը գրել է, որ տղամարդը արաբերեն բառեր բղավելով փորձել է ներխուժել կառույց, ուր աղոթքի արարողություն էր անցկացվում: Իսրայելի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ հարձակվողը 36-ամյա պաղեստիցի է, ով ապրում է Հեբրոն բնակավայրի մոտակայքում: Ոստիկանությունը հսկում է տարածքը` կասկածելով, որ նա հանցակից կարող է ունենալ:

Լուսանկարը` Reuters

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում