Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության տրամադրումը

2 րոպեի ընթերցում

 ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է երկրի 2016-ի ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն, որը նախատեսում է Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության տրամադրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթին, որը դեռևս պետք է քննարկի Սենատը, կողմ են եղել ԱՄՆ 370 օրենսդիրներ, դեմ` 58-ը: Օրինագծի նախորդ տարբերակը մերժվել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից, և Կոնգրեսի երկու պալատների զինված ուժերի հարցերով կոմիտեներն ստիպված էին լրամշակել այն: Արդյունքում` ԱՄՆ 2016-ի համար նախատեսված ռազմական ծախսերի ընդհանուր գումարը կրճատվել էր 5 մլրդ դոլարով` մինչև 607 մլրդ դոլար: Կրճատման են ենթարկվել մի քանի պաշտպանական ծրագրեր, սակայն Ուկրաինային ռազմական օգնության դրույթը պահպանվել էր:

Այդ կետը, որը ստացել էր «Ուկրաինայի անվտանգությանն աջակցության նախաձեռնություն» անվանումը, Պենտագոնի ղեկավարին օժտում է իրավունքով, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ համձայնեցմամբ օգտագործի 300 մլն դոլար` Կիևին «անվտանգության և հետախուզության ոլորտներում պատշաճ աջակցություն» տրամադրելու համար:

Ըստ այդմ ենթադրվում է, մասնավորապես, նաև, այսպես կոչված, «թռչող զենքը», ներառյալ` հակատանկային համակարգերը: Միաժամանակ, այդ կետը կրում է ոչ պարտադիր, այլ հանձնարարական բնույթ, և դրա իրագործումը կարգավորվելու է ԱՄՆ վարչակարգի քաղաքական որոշմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում