Հասարակական

Մոսկվայում 19-ամյա հայուհուն սպանած ադրբեջանցուն դատարանը երկամսյա կալանքի է ենթարկել

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում 19-ամյա հայուհուն սպանած ադրբեջանցուն դատարանը երկամսյա կալանքի է ենթարկել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի դատարանը որոշում է ընդունել ձերբակալել ադրբեջանցի Էմիլ Զուլֆուգարովին, որ սպանել է իրեն մերժած հայ ուսանողուհուն` 19-ամյա Աննա Սարգսյանին:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, Զուլֆուգարովը մահացու յոթ հարված է հասցրել աղջկան, ով ստացած վնասվածնքերից մահացել է մինչև շտապօգնության ժամանումը: Դեպքը տեղի է ունեցել Խաչատրյան փողոցում` մետրոյի մոտ:

Ավելի ուշ պարզվել է, որ վերջին երկու տարում ադրբեջանցի երիտասարդը սիրահետել է աղջկան, սակայն մի քանի անգամ մերժում ստանալով` սկսել է հետապնդել նրան:

Աղջկա հայրը բազմիցս դիմել է ոստիկանություն` դստերը պաշտպանելու խնդրանքով, սակայն նրա բողոքներն անուշադրության են մատնվել:

Ուսանողուհու կայնքի վերջին վայրկյանները ֆիքսել է փողոցում տեղադրված տեսախցիկը. երիտասարդը մոտեցել է փողոցում կանգնած աղջկան և դանակի մի քանի հարվածներ հասցրել նրա որովայնին: Դեպքից հետո նա փախուստի է դիմել, սակայն չի փորձել թաքնվել: Կարճ ժամանակ անց ոստիկանությունը ձերբակալել է նրան:

Դեռ տեղեկություններ չեն հաղորդվում, թե ինչու ոստիկանությունը չի արձագանքել աղջկա հարազատների բողոքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում