Միջազգային

90 տարի առաջ ծնվել է Մարգարեթ Թեթչերը

1 րոպեի ընթերցում

90 տարի առաջ ծնվել է Մարգարեթ Թեթչերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի հոկտեմբերի 13-ին լրանում է Մարգարեթ Թեթչերի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրած միակ կնոջ 90-ամյակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

1970-ական թվականներից կեսերից Թեթչերն սկսեց խստիվ քննադատել ԽՍՀՄ-ի քաղաքականությունը: Ի պատասխան նրա ելույթներից մեկի՝ 1976 թվականին «Կռասնայա զվեզդա» թերթում նրան անվանեցին «երկաթյա տիկին»: Մեծ Բրիտանիայում նման բնորոշումը դրական արձագանք գտավ, եւ շուտով Թեթչերն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ որպես «երկաթյա տիկին»: Նրան նաեւ անվանում էին «բրիտանական կաբինետի միակ տղամարդը» եւ «ՆԱՏՕ-ի ամենաուժեղ տղամարդը»:

Թեթչերի ամենասիրած մեջբերումներից մեկը Սոֆոկլեսի հետեւյալ ասույթն էր. «Հերիք Է՝ կնոջը մեկ անգամ հավասարեցնել տղամարդուն եւ նա կսկսի գերազանցել նրան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում