Քաղաքականություն

Ֆրանկոֆոն 80 երկրների պատվիրակներ վերահաստատեցին ցեղասպանությունների կանխարգելման կարեւորությունը

1 րոպեի ընթերցում

Ֆրանկոֆոն 80 երկրների պատվիրակներ վերահաստատեցին ցեղասպանությունների կանխարգելման կարեւորությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի ժամանակ ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ ընդունված նախագիծը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը որակում է կարեւոր` շեշտելով, որ Ֆրանկոֆոնիան մեծ կազմակերպություն է եւ շատ ողջունելի է, որ համաժողովին ներկա ութսուն երկրների պատվիրակներ միասին ընդունեցին ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւը:

«Բանաձեւի գլխավոր ուղերձն այն է, որի մասին Հայաստանը բազմիցս արտահայտվել է, որ այլեւս երբեք թույլ չտանք նոր հանցագործություններ, նոր ցեղասպանություններ կատարվեն եւ դրա համար անհրաժեշտ է, որ համախմբենք մեր ջանքերը: Ֆրանկոֆոնիան ներկայացնոմ է աշխարհի հինգ մայրցամաք եւ ութսուն երկրներիի պատվիրակ վերահաստատեց, որ պետք է ջանքեր գործադրենք ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Էդվարդ Նալբանդյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում