Հասարակական

«Յուքոմ»-ի բաժանորդները թվային հեռարձակմամբ պայմանավորված հավելյալ սարքեր տեղադրելու անհրաժեշտություն չեն ունենա

2 րոպեի ընթերցում

«Յուքոմ»-ի բաժանորդները թվային հեռարձակմամբ պայմանավորված հավելյալ սարքեր տեղադրելու անհրաժեշտություն չեն ունենա

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը հանրապետությունում մտնում է ավարտական փուլ: Այս կապակցությամբ վերջերս շատ հաճախ է հնչում հարցը՝ ինչպես պետք է քաղաքացիներն իրենց բնակարաններում ապահովեն թվային հեռուստատեսություն: Հայաստանում հեռարձակվող հեռուստաալիքները թվային տարբերակով հասանելի կլինեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն նոր սերնդի հեռուստացույցներ, հին հեռուստացույցների դեպքում քաղաքացիները պետք է ձեռք բերեն կցորդ սարքավորումներ, որպեսզի կարողանան օգտվել եթերից:

Սակայն այս խնդիրը չի վերաբերում «Յուքոմ» ընկերության բաժանորդներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Յուքոմ»-ն արդեն տարիներ շարունակ իր բաժանորդներին տրամադրում է թվային հեռուստատեսություն: Այս ընկերության բաժանորդները վաղուց արդեն դիտում են բարձրորակ IP հեռուստատեսություն, որը հասնում է իրենց բնակարաններ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով: Այսինքն, «Յուքոմ»-ի հեռուստատեսությունից օգտվող բոլոր բաժանորդների համար հավելյալ սարքեր տեղադրելու որևէ անհրաժեշտություն չի առաջանում:

Այսպիսով, U!TV կամ Tpiple Play փաթեթների բաժանորդները կարող են վայելել որակյալ հեռուստատեսություն և չանհանգստանալ նոր սերնդի հեռուստացույց կամ թվայնացնող սարք գնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում