Հասարակական

Հայկական պատվիրակությունը ծանոթանում է Հնդկաստանի առողջապահական համակարգին

1 րոպեի ընթերցում

Հայկական պատվիրակությունը ծանոթանում է Հնդկաստանի առողջապահական համակարգին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը մասնակցում է հոկտեմբերի 5-7-ը Նյու Դելիում անցկացվող «Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2015» խորագրով միջազգային համագումարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, լայնածավալ միջոցառումը համախմբել է աշխարհի 65 երկրների շուրջ 600 մասնակցի, որոնք ծանոթանում են Հնդկաստանի առողջապահական համակարգին, այցելում բժշկական կազմակերպություններ, հանդես գալիս զեկուցումներով:

Կլոր սեղանների ընթացքում պատվիրակներին կներկայացվի երկրի բժշկագիտական փորձը, ծառացած մարտահրավերն ու առաջիկա ծրագրերը:«Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2015» համագումարը կանդրադառնա նաև Հնդկաստանում լայն տարածում ունեցող ոչ ավանդական բժշկությանը:Հնդկաստանում լայն թափով զարգանում է բժշկական տուրիզմը, ինչպես նաև մեծ հաջողություններ են գրանցվում դեղերի ոլորտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում