Սպորտ

Յուրի Ջորկաեֆի մասնակցությամբ Երևանում առաջին անգամ մեկնարկեց կիսամարաթոն

2 րոպեի ընթերցում

Յուրի Ջորկաեֆի մասնակցությամբ Երևանում առաջին անգամ մեկնարկեց կիսամարաթոն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի մասնակցությամբ Երևանում առաջին անգամ անցկացվեց կիսամարաթոն:Հենց Հանրապետության հրապարակում տրվեց երևանյան առաջին կիսամարաթոնի մեկնարկը, որին իր խորհրադանշական մասնակցությունը բերեց նաև Յուրի Ջորկաեֆը: Առաջին կիսամարաթոնին մասնակցում էին ավելի քան 5000 վազորդներ ոչ միայն մայրաքաղաք Երևանից, այլ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: «Դժվարն առաջինն էր, կարծում եմ` հաջորդ անգամ արդեն ավելի կազմակերպված ձևով կկարողանանք անել այս ամենը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Կիսամարաթոներ կանցկացվեն Հայաստանի այլ մարզերում ևս:

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանի կարծիքով` առաջին կիսամարաթոնն իր կազմակերպվածության առումով թերացավ: «Մենք արդեն պետք է աշխատանքներ տանենք այն ուղղությամբ, որ հաջորդ տարի կիսամարաթոնը դառնա իսկական մարաթոն: Նպատակը նաև այն է, որ մեծացնեն կիսամարաթոնի աշխարհագրությունը»,-շեշտեց նախարարը:

Կիսամարաթոնի 5 կմ տարածության մեկնարկը տվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և Ռոբերտ Էմմիյանը: Կիսամարաթոնի բոլոր մասնակիցներն ստացան հատուկ մեդալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում