Քաղաքականություն

Տավուշի մարզում վիրավորված զինծառայող Ռուսլան Մկրտչյանի վիճակը բավարար է

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզում վիրավորված զինծառայող Ռուսլան Մկրտչյանի վիճակը բավարար է

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի անդադար կրակահերթի արդյուքում սեպտեմբերի 21-ին վնասված պայմանագրային զինծառայող Ռուսլան Մկրտչյանի վիճակը բավարար է: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Պայմանագրային զինծառայողը ստացել էր կրծքավանդակի շրջանում թեթև բեկորային վնասվածք և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ», - տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախօրեին ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի և հարակից տարածքներում տեղակայված հայկական դիրքերը։ Գիշերը ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև Բաղանիս գյուղը, այդ թվում` գյուղի դպրոցը: Վնասները նյութական են: Այս պահին սահմանին հարաբերական անդորր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում