Միջազգային

Չիլիում գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ

1 րոպեի ընթերցում

Չիլիում գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ-ից սեպտեմբերի 17-ին` ժամը 08.20-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը02.54-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմիցՉիլիիՀանրապետությունում գրանցվել է 8.2 մագնիտուդովերկրաշարժ,որի ուժգնությունն էպիկենտրո­նային գոտում կազմել է 10 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝հարավային լայնության 31.570և արևմտյան երկայնության 71.610: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ըստ նախնական տվյալների, երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ և 15 վիրավոր, շենքերի և շինությունների մասամբ փլուզումներ:

Հայտարարվել է ցունամիի վտանգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում