Հասարակական

Քննչական կոմիտեն հակառակորդի արձակած կրակոցներից երեք պառավաքարցիների վիրավորվելու փաստով քրգործ է հարուցել

2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն հակառակորդի արձակած կրակոցներից երեք պառավաքարցիների վիրավորվելու փաստով քրգործ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքում տեղակայված մարտական դիրքերից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակվել Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ, որի հետևանքով բեկորային մարմնական վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել նշված գյուղում այդ պահին գտնված Պառավաքար գյուղի բնակիչներ Հ.Բրուտյանը, Հ. Ղարաբաղցյանը և Ա.Ղազախյանը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ և 13-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում