Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմն առաջադիմել է ՖԻՖԱ-ի ընթացիկ ամսվա վարկանիշային աղյուսակում:

Հայաստանի ազգային թիմը բարելավել է դիրքերը 5 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը: Հավաքականն ունի 394 միավոր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լավագույն եռյակն անփոփոխ է` Արգենտինա, Բելգիա, Գերմանիա: Լավագույնների շարքում են նաև Կոլումբիան, Բրազիլիան, Ռումինիան, Չիլին, Ուելսը եւ Անգլիան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն սեպտեմբերի 4-ին` մրցելով Սերբիայի հավաքականի հետ:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում