Հասարակական

Վահագն Հովնանյանի ողջ կյանքը հաջողությունների պտուղները հայրենիքին ի սպաս դնելու օրինակ է. Սերժ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Վահագն Հովնանյանի ողջ կյանքը հաջողությունների պտուղները հայրենիքին ի սպաս դնելու օրինակ է. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանըսեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին՝ հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա հայ մեծ բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի մահվան մասին:

Վահագն Հովնանյանի ողջ կյանքն ու գործունեությունը հայի դժվարին ճակատագրի օրինակ են, բայց նաև՝ դժվարությունները հաղթահարելու, բացառիկ հաջողությունների հասնելու և դրանց պտուղները հայրենիքին ու հարազատ ժողովրդին ի սպաս դնելու օրինակ:

Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին հայրենասեր հայորդու մահվան կապակցությամբ»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում