Ղազախստանի նախագահը պետական այցով ժամանել է Չինաստան
1 րոպեի ընթերցում
![Ղազախստանի նախագահը պետական այցով ժամանել է Չինաստան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/08/816826.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն օգոստոսի 30-ին պետական այցով ժամանել է Չինաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այցի շրջանակներում կայանալու է նրա հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ:
«Նուրսուլթան Նազարբաևը հանդիպելու է նաև քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցելու է չին ժողովրդի կողմից ճապոնացիների դեմ տարած Հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական զորահանդեսին»,-ասվում է Ղազախստանի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նազարբաևի այցը Չինաստան կտևի մինչև սեպտեմբերի 3-ը: Այցի շրջանակներում նախատեսվում է մի շարք համաձայանգրերի ստորագրում: