Միջազգային

Իոսիֆ Կոբզոնը «գրական մենամարտի» է հրավիրել Պորոշենկոյին եւ Յացենյուկին

1 րոպեի ընթերցում

 Իոսիֆ Կոբզոնը «գրական մենամարտի»  է հրավիրել Պորոշենկոյին եւ Յացենյուկին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հերթական մարտահրավերն է հղել Ուկրաինայի նախագահին եւ վարչապետին: Այս անգամ Կոբզոնն այն անվանել է «գրական»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Русская служба новостей» ռադիոկայանի ուղիղ եթերում Կոբզոնը գրական մենամարտի է կանչել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին եւ Արսենի Յացենյուկին: «Պատրաստ եմ Պորոշենկոյի եւ Յացենյուկի հետ մենամարտել, թե ով եւ որքանով է տեղեկացված ուկրաիներեն բանաստեղծություններից: Նրանք հրապարակային ելույթներ են ունենում, անգամ տհաճ է նրանց լսելը: Դոնբասում բնակիչները խոսում էին ռուսերեն` հարգելով գեղեցիկ ուկրաիներեն լեզուն»,- ասել է Կոբզոնը` հավելելով, որ եթե իր առաջարկն ընդունվի, ապա նա կհաղթանակի:

Մայիսին էլ Կոբզոնը Ուկրաինայի նախագահին եւ վարչապետին անվանել էր «Դոնբասի մարդասպաններ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում